Գլխավոր տեղեկություն
Номер
N 1091-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628) Հոդ.923
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2020
Дата вступления в силу
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 2085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչի համազգեստի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

 1) որոշման N 1 հավելվածում «գլխարկանշան» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի «ե» ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերի «դ» ենթակետը «ծոցագրպան» բառից հետո լրացնել «: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը» բառերով.

 3) որոշման N 2 հավելվածի առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, ինչպես նաև կիսավերարկուի ձախ թևքին (N 4 հավելված, N 3 հավելված, նկարներ NN 5 և 6):

2. Տարբերանշանը բաղկացած է երկու՝ մեծ և փոքր վահաններից: Մեծ՝ հոծ կանաչ վահանը շրջագծում է ամբողջ պատկերը, փոքր՝ հոծ սպիտակ վահանը գտնվում է կանաչ վահանի կենտրոնում: Կանաչ վահանի վերին կենտրոնական հատվածում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, վերին աջ կենտրոնական հատվածում արտացոլված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ» գրառումը, իսկ վերին ձախ կենտրոնական հատվածում՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը: Կանաչ վահանի ներքևի հատվածը ընդհանուր պատկերից առանձնացված է սպիտակ վահանի ստորին հատվածից խաչաձև ծագող, երկու սպիտակ պարաբոլաձև կորություններով: Առանձնացված հատվածում պատկերված է լեռը: Սպիտակ վահանի ստորին հատվածում՝ լեռան կատարին ամրացված դրոշակաձողի երկու կողմից պատկերված է ծածանվող Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վերին եզրագծում արտացոլված է «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» գրառումը: Տարբերանշանի կենտրոնական հատվածում՝ սպիտակ և կանաչ վահանների համադրության ֆոնին պատկերված է մարդու աչքը՝ սև եզրագծով: Աչքի վերին եզրագծին՝ սպիտակ վահանի տիրույթում, արտացոլված է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ» գրառումը: Աչքի կենտրոնական մասում գտնվում է հոծ կանաչ, շրջանաձև բիբը: Բիբը հորիզոնական (անտեսանելի) առանցքով բաժանված է երկու կեսի: Բիբի վերին կեսում պատկերված է երկնագույն ջրի կաթիլը, իսկ ստորին կեսում՝ հոծ երկնագույն Սևանա լիճն է: Կաթիլի կենտրոնական հատվածում հոծ սպիտակ ջրի կաթիլ է, որի կենտրոնում պատկերված է ծառ: Սպիտակ կաթիլի երկու կողմում հոծ կանաչով պատկերված է երկու թռչուն: Երկնագույն կաթիլի աջ կենտրոնական մասում՝ գոգավոր հատվածի եզրագծի վրա, հոծ կանաչով պատկերված է բեզոարյան այծը, իսկ երկնագույն կաթիլի ձախ գոգավոր հատվածի եզրագծի վրա հոծ կանաչով պատկերված են մեծահասակ մարդու և նրա ձեռքը բռնած երեխայի պատկերները: Աչքի եզրագծի վերին աջ հատվածում՝ կանաչ վահանի տիրույթում հոծ սևով պատկերված է կովկասյան ընձառյուծը, դրան սիմետրիկ ձախ հատվածում՝ գորշ արջն է՝ սև եզրագծով: Աչքի եզրագծի ներսի աջ և ձախ հատվածներում մոխրագույն գործարանի և հողի շերտի լայնակի կտրվածքի պատկերներն են:

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Աչքի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի նկատմամբ պետական վերահսկողական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից բնապահպանության հարցերի հանդեպ ցուցաբերվող բարձր հետաքրքրվածությունը և զգոնությունը: Վահանները խորհրդանշում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:».

4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1091-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21001

 Նկար N 9»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան