Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-294
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.04.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.04.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.04.1999
Дата вступления в силу
30.04.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել ներքոհիշյալ նախկին դուստր ձեռնարկություններից` Արտաշատի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Շիրակի, Ստորին Հրազդանի ջրանցքների, Արփայի, Տավուշի, Լոռու, Որոտան-Ողջիի, Սևանի ավազանի ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից, Երևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություննից և «Ջուր» դուստր ձեռնարկությունից իր հաշվեկշռին հաշվեգրված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված հաշվարկային պարտքերի վճարումից և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված և չվճարված տույժերից:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 ապրիլի 1999 թ.
ՀՕ-294