Գլխավոր տեղեկություն
Номер
N 361-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2020-23.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.06.2020
Дата вступления в силу
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 361-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 67,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Ավտոբուսների նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 25-ի N 361-Ա որոշման

 

«ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին թվով 2 հատ ECO URBAN ISUZU BUS ավտոբուսների նվիրաբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ՀՀ, քաղ. Երևան 0047, Նորքի այգիներ փող., 193)՝ կրթության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

67 000 (վաթսունյոթ հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ՀՀ, քաղ. Երևան 0047, Նորքի այգիներ փող., 193) Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հուլիսի 01-ից մինչև նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին նվիրաբերել թվով 2 հատ ECO URBAN ISUZU BUS ավտոբուսներ 27-1 նստատեղով, սպիտակ գույն, 2016 թվականի արտադրության 67 000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 01-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 2 հատ ավտոբուսի ներմուծում 67 000 (վաթսունյոթ հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից;
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան