ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածում`
ա) 3-րդ կետի «գ» ենթակետում «ներմուծված և չիրացված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը» բառերը փոխարինել ««ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետներից, պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել նաև նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների)` համապատասխան հայտարարագիր ներկայացնելու եռամսյակից սկսած:»:
Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում`
ա) «բ» ենթակետից հանել «հսկիչ-դրամարկղային մեքենաների վարման կամ» բառերը, և «1709, 17010 կամ 17011» բառակազմությունը փոխարինել «կամ 1709» բառակազմությամբ.
բ) «ե» ենթակետի «ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը» բառերը փոխարինել «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8 հոդվածի 1-ին կետը լրացնել «, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով` 7 տոկոս դրույքաչափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`
«9. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|