ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2020 թվականի N 351-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՐԳԵՅ ԿԱՐԼԵՆԻ ՋԵՆԴԵՄՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 3,321,637 դրամ ընդհանուր արժողությամբ «Սերգեյ Կարլենի Ջենդեմյանի բնակարանի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Իրտիգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06954405) 2020 թվականի մայիսի 20-ին կնքված N 08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բնակարանի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում` 3,321,637 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն։
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 24-ի N 351-Ա որոշման |
«ՍԵՐԳԵՅ ԿԱՐԼԵՆԻ ՋԵՆԴԵՄՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Տիգրան Մեծի 34 շենքի, թիվ 32 բնակարանի վերանորոգման աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ծրագրի շահառու ընտանիքին բնակվել արժանապատիվ և բարեկեցիկ պայմաններում: Ծրագրի շահառու՝ Սերգեյ Կարլենի Ջենդեմյանը չունի մշտական աշխատանք, նրա ընտանիքը նպաստառու է, երեք անչափահաս դուստրերից երկուսը ունեն «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ, ինչպես նաև կինը՝ Հասմիկ Սերգեյի Պետրոսյանն ունի 3-րդ կարգի հաշմանդամություն: Շահառուի ընտանիքի բնակարանը խիստ անբարեկարգ է, հիգիենայի պայմաններից զուրկ, ընտանիքը բնակվում է առողջությանը վտանգ սպառնացող պայմաններում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցե․ Նիդեռլանդներ, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, սոցիալական աջակցության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
3,321,637 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Սերգեյ Կարլենի Ջենդեմյանը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հուլիսի 01-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2020 թվականի հուլիսի 01-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Տիգրան Մեծի 34 բնակարան 32 հասցեում գտնվող բնակարանի վերանորոգում՝ սենյակների, խոհանոցի, սանհանգույցի, պատշգամբի ներքին հարդարման աշխատանքների իրականացում, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների մոնտաժում, էլեկտրականության մոնտաժում 3,321,637 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և «Իրտիգ» ՍՊԸ միջև կնքվել է շինարարական կապալի մասին պայմանագիր, որով նախատեսվում է շահառուի բնակելի տանը, կապալառուի նյութերով և միջոցներով իրականացնել 3,321,637 ՀՀ դրամի վերանորոգման աշխատանքներ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, Լոռու մարզի Վանաձորի քաղաքի քաղաքապետարան։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |