Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2020-26.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Պարետ
Дата принятия
25.06.2020
Подписан
Պարետ
Дата подписания
25.06.2020
Дата вступления в силу
25.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի, 2020 թվական N 156-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 24-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Կառլեն Մելիքյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, տաղավար 434 (ՀՎՀՀ 28000849).

2) Ա/Ձ «Հայկ Բադալյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, վաճ. 413 (ՀՎՀՀ 71008614).

3) «Ռուզաննա-Սյուզաննա» ՍՊԸ, ք.Երևան, Բագրատունյաց 7, 95/1 (ՀՎՀՀ 02232697).

4) Ա/Ձ «Արտաշես Սարդարյան», ք.Երևան, Բագրատունյաց 2/4 (ՀՎՀՀ 49569424).

5) Ա/Ձ «Ջանիկ Յարիջանյան», ք.Երևան, Արտաշիսյան 62/3 (ՀՎՀՀ 45117439).

6) Ա/Ձ «Աշխեն Սարդարյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, 303 տաղավար, (ՀՎՀՀ 35139627).

7) Ա/Ձ «Հակոբ Ասատրյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, 421 տաղավար, (ՀՎՀՀ 35083715).

8) «Պոլիտեխնիկ» ԲԲԸ, ք.Երևան, ք.Երևան, Մայիսի 9, 14, (ՀՎՀՀ 01504536).

9) Ա/Ձ «Աննա Կարապետյան», ք.Երևան, Բագրատունյաց 2, 8/34, (ՀՎՀՀ 35145517).

10) Ա/Ձ «Արթուր Ավալյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, 206 տաղավար, (ՀՎՀՀ 35132215).

11) Ա/Ձ «Վարդան Կեսոյան», ք.Երևան, Արշակունյաց 210/1, 233 տաղավար, (ՀՎՀՀ 35068841):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան