Գլխավոր տեղեկություն
Номер
N 154-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2020-29.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.30/72(1627) Հոդ.920
Принят
Պարետ
Дата принятия
24.06.2020
Подписан
Պարետ
Дата подписания
24.06.2020
Дата вступления в силу
24.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի, 2020 թվական N 154-Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 5 օրով արգելել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի հ. 134 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեության ծավալում:

2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 24-ին: