ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2020 թվականի N 650-Ա
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՂԱՅԱՆԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մի շարք էական հարցերի պարզաբանման և Ուկրաինայի տարածքում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Անդրանիկի Թումաղայանի՝ 2020 թվականի հունիսի 1-ից 12-ը ներառյալ Ուկրաինա (Մելիտոպոլ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 22.06.20 N 732-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |