Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-122
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2001-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2000
Дата вступления в силу
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 8 հոդվածում «հաշվարկվում են» բառերը փոխարինել «հաշվարկվում են սույն օրենքին համապատասխան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածում`

ա) 2-րդ կետում «Ձկնաբուծական» բառը փոխարինել «Ձկնաբուծական և խեցգետնաբուծական» բառերով.

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:

Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 10 հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածում`

ա) վերնագրում «հաշվետվությունների» բառը փոխարինել «հաշվարկ-հաշվետվությունների» բառակապակցությամբ.

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:».

գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:»:

 

Հոդված 6. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:»:

 

Հոդված 7. Օրենքի 18 հոդվածում`

ա) 3-րդ կետում «0.25 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.2 տոկոսի չափով» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:».

գ) 4-րդ կետում «հարկային մարմնին ներկայացվող հաշվարկը, ինչպես նաև լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները» բառերով.

դ) 6-րդ կետի առաջին մասում «հաշվետվություններում և հաշվարկներում» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններում» բառակապակցությամբ.

ե) 9-րդ կետում «հաշվետվություններ, հաշվարկներ» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններ» բառակապակցությամբ:

 

Հոդված 8. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետում «6 հոդվածով» բառերը փոխարինել «7 հոդվածով» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
28 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-122

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան