Գլխավոր տեղեկություն
Номер
N 1833-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2020-18.09.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
10.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.07.20 N 818-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 20.07.20 N 818-Ա)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

             

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 9-ի N 1833-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

    

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 20.07.20 N 818-Ա)

  

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)

   

-

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

-

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

-

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

   

-

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

   

-

ՀՀ վարչապետի խորհրդական

   

-

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   

-

Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

   

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 20.07.20 N 818-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.09.2021, N 1001-Ա 18.09.2021, N 1833-Ա
20.07.2020, N 818-Ա 21.07.2020, N 1833-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան