Գլխավոր տեղեկություն
Номер
N 215-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2020-11.09.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2020
Принят
Պարետ
Дата принятия
27.07.2020
Подписан
Պարետ
Дата подписания
27.07.2020
Дата вступления в силу
27.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի, 2020 թվական N 215-Ն

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 3-ի N 31 որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1. Աղյուսակի 5-8-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 

5

Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների

8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից

6

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների

6210-ից

7

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների

6210-ից

8

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների.

6211-ից

 

2. Աղյուսակի 15-16-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 

15

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների.

6210-ից

16

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու,

պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների

6203-ից


6204-ից

 

3. Աղյուսակի 18-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 

18

Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար

3004

 

4. Աղյուսակի 22-23-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 

22

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների

3926

23

Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի

3923

 

5. Աղյուսակի 47-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 

47

Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների

8421392009

 

6. Ուժը կորցրած ճանաչել աղյուսակի 21-րդ կետը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան