Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի, 2020 թվական N 215-Ն
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 3-ի N 31 որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Աղյուսակի 5-8-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
5 |
Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների |
8421 39 200 9-ից |
6 |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների |
6210-ից |
7 |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների |
6210-ից |
8 |
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների. |
6211-ից |
2. Աղյուսակի 15-16-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
15 |
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների. |
6210-ից |
16 |
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների |
6203-ից
|
3. Աղյուսակի 18-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
18 |
Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար |
3004 |
4. Աղյուսակի 22-23-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
22 |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների |
3926 |
23 |
Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի |
3923 |
5. Աղյուսակի 47-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
47 |
Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների |
8421392009 |
6. Ուժը կորցրած ճանաչել աղյուսակի 21-րդ կետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական: