Գլխավոր տեղեկություն
Номер
N 937-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 937-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված 2011 թվականի արտադրության LEXUS GX 4.6 GAS մակնիշի (շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796) 39,000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով մարդատար ավտոմեքենան (մնացորդային արժեքը՝ 3,189.2 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի գույքային իրավունքների պետական հաշվառման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան