Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-111
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.08/29(127)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.11.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.11.2000
Дата вступления в силу
18.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար  

- ամուսնուն, ծնողին, զավակին

բազային տուրքի եռապատիկի չափով

- այլ անձանց

բազային տուրքի տասնապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 3-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11 հոդվածի 7-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի 8-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածի 10-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի եռապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11 հոդվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«12. ավտոտրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի լիազորագրերը հաստատելու համար  

- ամուսնուն, ծնողին, զավակին

բազային տուրքի չափով

- այլ անձանց

բազային տուրքի տասնապատիկի չափով»:

 

Հոդված 7. Օրենքի 11 հոդվածի 15-րդ կետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հիսուն տոկոսի չափով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 11 հոդվածի 19-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 11 հոդվածի 22-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի յոթնապատիկի չափով» բառերով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
28 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-111