Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2020-12.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.12/62(1617) Հոդ.762
Принят
Պարետ
Дата принятия
10.06.2020
Подписан
Պարետ
Дата подписания
10.06.2020
Дата вступления в силу
10.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի, 2020 թվական N 127-Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 9-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 2 օրով արգելել հետևյալ ՀՈԱԿ-ների գործունեության ծավալում`

1) Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 25 մանկապարտեզ» ՀՈԱԿ.

2) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 90 մանկապարտեզ» ՀՈԱԿ.

3) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 10-ին: