Գլխավոր տեղեկություն
Номер
N 238-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2020-08.08.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
07.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
07.08.2020
Дата вступления в силу
07.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի, 2020 թվական N 238-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 31-ի 1157-Ա, 1158-Ա, N 1159-Ա, 1162-Ա, N 1163-Ա, N 1164-Ա և օգոստոսի 3-ի N 1179-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Հեղինե Ալավերդյան», Արմավիրի մարզ գ. Սարդարապատ (ՀՎՀՀ 49565844)․

2) Ա/Ձ «Վաչագան Պետրոսյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Թումանյան 12 (ՀՎՀՀ 79801923)․

3) Ա/Ձ «Քրիստինե Գալստյան», Կոտայքի մարզ, գ.Բալահովիտ,1Փ 4/6 (ՀՎՀՀ 20229432)․

4) Ա/Ձ «Արևիկ Պետրոսյան», Կոտայքի մարզ, գ.Բալահովիտ 1 փկղ 3, (ՀՎՀՀ 43048703)․

5) Ա/Ձ «Վարսենիկ Պետրոսյան», Տավուշի մարզ, գ. Հաղթանակ (ՀՎՀՀ 70918153).

6) Ա/Ձ «Կարապետ Դովլաթյան», Արարատի մարզ, ք․Արտաշատ Թորոմանյան 66-ին կից (ՀՎՀՀ 47823843).

7) Ա/Ձ «Սվետա Ղազարյան», Արարատի մարզ, ք․Արտաշատ Մռավյան 32 ա (ՀՎՀՀ 47861383).

8) Ա/Ձ «Անուշ Խաչատրյան», Արարատի մարզ, ք․Արտաշատ Մռավյան 1Ա , (ՀՎՀՀ 47801541).

9) Ա/Ձ «Նինա Ավագյան», Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Շահումյան փող. (ՀՎՀՀ 77601186)․

10) Ա/Ձ «Լիդա Պողոսյան», Գեղարքունիքի մարզ, գ․ Լուսակունք 1 փողոց, 3 նրբանցք, 1 տուն, (ՀՎՀՀ 74352783)։

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: