ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2020 թվականի N 436-Ա
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 31,494,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Սայաթ-Նովայի համայնքի համար կայուն ոռոգման համակարգ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00848042) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00148693) 2020 թվականի ապրիլի 2-ին կնքված N 28 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրի հաշվետվության աուդիտի իրականացում` 780,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արշանդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01550262) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N SUPSERV-16/04/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրագծի խողովակների և կցամասերի մատակարարում և տեղադրում՝ 11,614,200 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 22-ի N 436-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքում առկա է ոռոգման ջրի խնդիր, ինչն էլ ավելի է սրվում ֆերմերների ցածր վճարունակության և համապատասխան գիտելիքի պակասի պատճառով։ Կայուն ոռոգման ապահովման տարբերակ է հանդիսանում հարակից ձկնաբուծարաններից արտանետվող ջրի օգտագործումը գյուղացիական տնտեսությունների ոռոգման համար։ Սույն ծրագրի նպատակն է նպաստել համայնքում գյուղատնտեսության զարգացմանը, հարակից ձկնաբուծարանից արտանետվող ջուրը համապատասխան գյուղատնտեսական տնտեսությունների ոռոգմանն ուղղելու և ֆերմերների վերապատրաստման միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից (այսուհետ՝ հարկային արտոնություններ): |
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Արարատի մարզ, Սայաթ-Նովայի համայնք, ենթակառուցվածքներ և կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 66,224 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 31,494,200 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Արարատի մարզ, Սայաթ-Նովայի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
30.07.2020 թ. – 25.03.2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
- Ջրագծի կառուցում` 24,196 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 11,614,200 դրամ, օգոստոս – սեպտեմբեր, 2020 թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- Ջրագծի կառուցում` 24,196 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 11,614,200 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտ` 1,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 780,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Արարատի մարզպետարան, Սայաթ-Նովայի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման ընթացքում, ըստ ստորագրված համաձայնագրի, նախատեսվում է պարբերական հաշվետվությունների ներկայացում Ճապոնիայի դեսպանատուն։ Միևնույն ժամանակ ծրագիրը ենթարկվելու է մշտական աուդիտի ընտրված կազմակերպության կողմից։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |