Գլխավոր տեղեկություն
Номер
N 243-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.05.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.05.2020
Дата вступления в силу
05.05.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2020 թվականի N 243-Ա

 

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող` 44,397,909.10 դրամ ընդհանուր արժողությամբ «Հավատարիմ ըն-կեր» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 4-ի N 243-Ա որոշման

 

«ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐ» ծրագիր

(վերնագիրը խմբ. 12.06.20 N 324-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին: Կազմակերպել միջոցառումներ տարբեր տոնական օրերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ավստրալիայի «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպությունը: Հասցե՝ 1593 Chatswood NSW 2057 Australia, գրանցման համար՝ 1600675:

4.

Ծրագիրը կատարողը

 «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ, ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անտառավան 5-րդ թաղամաս, 58/2, ՀՎՀՀ՝ 05543573

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

 Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ և ԱՀ: Ծրագիրն առնչվում է սոցիալական ոլորտին:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը կազմում է 151,528.70 ավստրալիական դոլարին համարժեք 44,397,909.10 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացողներն են՝ ՀՀ, ք. Երևան, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից հովանավորվող կարիքավոր՝ թվով 60 քաղաքացիները՝ ընտանիքի անդամները ներառյալ (մոտ 250), ՀՀ, ք. Երևան, Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամը, ԱՀ, ք. Ստեփանակերտ, «Այծեմնիկ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև սիրիահայ ընտանիքները, հաշմանդամները, միայնակ ծերերը և 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպություններ և սոցիալապես անապահով անձիք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2020 թվականին Ավստրալիայից Հայաստան ներկվող ուղեբեռի ապրանքներից նախատեսված է տրամադրել ստորև նշված կազմակերպություններին և հիմնադրամներին.
1. ՀՀ, ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն. 37 արկղ՝ 8,401.00 ավստրալիական դոլարին համարժեք 2,461,493.00 ՀՀ դրամ:
2. ՀՀ, ք. Երևան, Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամ. 42 արկղ՝ 20,479.00 ավստրալիական դոլարին համարժեք 6,000,347.00 ՀՀ դրամ:
3. ԱՀ, ք. Ստեփանակերտ, «Այծեմնիկ» բարեգործական հասարակական կազմակերպություն. 42 արկղ՝ 9,980.00 ավստրալիական դոլարին համարժեք 2,924,140.00 ՀՀ դրամ:
4. ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամ. 493 արկղ՝ 104,668.70 ավստրալիական դոլարին համարժեք 30,667,929.10 ՀՀ դրամ: «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից հովանավորվող կարիքավոր 60 քաղաքացիները՝ ներառյալ ընտանիքի անդամները (մոտ 250): Կազմակերպել տոնական միջոցառումներ նրանց համար:
5. 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպություններ և սոցիալապես անապահով անձիք:
Ուղեբեռի փոխադրման և այլ չնախատեսված ծախսեր՝ 8000 ավստրալիական դոլարին համարժեք 2,344,000.00 ՀՀ դրամ: (2020 թվականի ընթացքում մինչև 2021 թվականի մայիս ամիսը):
Ապրանքները բաշխվելու են «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի 2020 թվականին ներկրած ուղեբեռի ապրանքներից:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսված է բարերարի կողմից ուղեբեռի ներմուծում և անհատույց բաշխում՝ 2020 թվականի մայիսի 11-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը՝ կազմում է 143,528.70 ավստրալիական դոլարին համարժեք 42,053,909.10 ՀՀ դրամ:

 

Ներմուծում՝

 

1. Գործված ծածկոց (նոր)՝ 33,500.00 ավստրալիական դոլարին համարժեք 9,815,500.00 ՀՀ դրամ, 3220.02 ֆունտ,

2. Հագուստ (նոր և օգտ.), մանկական հագուստ (նոր)՝ 67,328.60 ավստրալիական դոլարին համարժեք 19,727,279.80 ՀՀ դրամ, 5031.04 ֆունտ,

3. Անկողնային պարագա (նոր), կտորեղեն (նոր)՝ 5,393.50 ավստրալիական դոլարին համարժեք 1,580,295.00 ՀՀ դրամ, 1057.98 ֆունտ,

4. Կոշիկ (նոր), պայուսակ (նոր և օգտ.)՝ 20,980.00 ավստրալիական դոլարին համարժեք 6,147,140.00 ՀՀ դրամ, 531.52 ֆունտ,

5. Խաղալիք (նոր), գրենական պիտույք (նոր)՝ 1637.60 ավստրալիական դոլարին համարժեք 479,816.80 ՀՀ դրամ, 220.58 ֆունտ,

6. Խոհանոցային պարագա (նոր և օգտ.)՝ 1,450.00 ավստրալիական դոլարին համարժեք 424,850.00 ՀՀ դրամ, 380.55 ֆունտ,

7. Փոքր սպիտակ գրատախտակ (օգտ.), սեղանի ֆուտբոլ (օգտ.), սեղանի թենիս (օգտ.)՝ 65.00 ավստրալիական դոլարին համարժեք 19,045.00 ՀՀ դրամ, 257.94 ֆունտ,

8. Պրոեկցիոն լապտեր (նոր)՝ 800.00 ավստրալիական դոլարին համարժեք 223,400.00 ՀՀ դրամ, 17.20 ֆունտ,

9. Ձեռքի գործիքներ (օգտ.), հարթեցնող գործիք (նոր), հենասյուն/իշոտնուկ (օգտ.), միջատների ցանց (օգտ.)՝ 452.00 ավստրալիական դոլարին համարժեք 132,436.00 ՀՀ դրամ, 163.47 ֆունտ,

10. Բացօթյա անձրևանոցի հիմք (օգտ.), բացօթյա անձրևանոց (օգտ.)՝ 110.00 ավստրալիական դոլարին համարժեք 32,230.00 ՀՀ դրամ, 132.28 ֆունտ,

11. Լուսամփոփ (օգտ.), կարի մեքենա (օգտ.), հագուստի չորանոց (օգտ.)՝ 90.00 ավստրալիական դոլարին համարժեք 26,370.00 ՀՀ դրամ, 75.83 ֆունտ,

12. Կահույք (նոր և օգտ.), պարկ-աթոռ (օգտ.), ներքնակ (նոր և օգտ.)՝ 9,567.00 ավստրալիական դոլարին համարժեք 2,829,501.00 ՀՀ դրամ, 5133.60 ֆունտ,

13. Հիվանդանոցային պարագաներ /հիվ. մահճակալ, հիվ. մահճակալի վերնամաս/վերջնամաս (օգտ.), քայլակ (նոր և օգտ.), քայլակի զամբյուղ (նոր և օգտ.), անվասայլակ, անվասայլակի ոտնակ (օգտ.), ձեռնափայտ (օգտ.)՝ 1,955.00 ավստրալիական դոլարին համարժեք 572,815.00 ՀՀ դրամ, 587.44 ֆունտ,

14. Լոգանքի աթոռակ (նոր), զուգարանակոնք (նոր)՝ 200.00 ավստրալիական դոլարին համարժեք 58,600.00 ՀՀ դրամ, 101.19 ֆունտ,

15. Ուղեբեռի փոխադրման և այլ չնախատեսված ծախսեր՝ 8000 ավստրալիական դոլարին համարժեք 2,344,000.00 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցելու է՝ ՀՀ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ, Առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ, Շիրակի մարզի, ՀՀ, Արմավիրի մարզի, ՀՀ, Գեղարքունիքի մարզի, ՀՀ, Տավուշի մարզի, ՀՀ, Լոռու մարզի, ՀՀ, Արագածոտնի մարզի, ՀՀ, Վայոց Ձորի մարզի, ՀՀ, ք. Երևան, Հայաստանի Մանկապատանեկան Մշակութային Հիմնադրամի, ԱՀ, ք. Ստեփանակերտ, «Այծեմնիկ» բարեգործական հասարակական կազմակերպության, ՀՀ. ք. Երևան, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև 2020-2021 թթ.-ի ընթացքում «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին դիմող այլ կազմակերպությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացվի Ավստրալիայի «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 12.06.20 N 324-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2020, N 324-Ա 13.06.2020, N 243-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան