Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2020 թվականի N 327-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 882,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Էկոֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07618752) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-08/20/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 882,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 12-ի N 327-Ա որոշման

 

«ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է ձեռք բերել 525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ՝ 0,95 լ. տարողությամբ, պոմպով, պիտակի վրա «Միայն ՊԲ կարիքների համար» նշումով, որը անհատույց տրամադրվելու է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 882,600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. մայիսի 22-ից մինչև 2020 թ. հուլիսի 05-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ: Արժեքը՝ 882,600 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 882,600 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան