ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 925-Ա
Հայաստանի հանրապետության եվ վերականգնման վարկերի բանկի միջեվ «Կովկասյան էլԵկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում փորձագիտական ծառայություններ մատուցելու համար» ֆինանսավորման համաձայնագրի ՍՏՈՐԱԳՐՄԱՆ առաջարկությանը հավանություն տալու մասին
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում փորձագիտական ծառայություններ մատուցելու համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից միջազգային պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|