Գլխավոր տեղեկություն
Номер
N 920-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 920-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի Ազատամարտիկների խճուղու N 20/3 հասցեում գտնվող 2020 թվականի մարտի 4-ի դրությամբ 5 955 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 4.75 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.307177 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23082019-07-0123) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի կողմից նվիրաբերվող գույքի վրա մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվեն 433,0 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից` 200,0 մլն դրամը կիրականացվի 2020 թվականի, իսկ 233.0 մլն դրամը՝ 2021 թվականի ընթացքում, ինչպես նաև նշված ժամանակահատվածում նվիրաբերվող հասցեում կառուցվող մանկապարտեզի համար ձեռք կբերվի 40.0 մլն դրամի գույք.

2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի միջոցների հաշվին.

3) նվիրաբերության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան