Գլխավոր տեղեկություն
Номер
N 918-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 918-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղի համայնքի «Դովեղ միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից հետ վերցնել 0.0404 հա մակերեսով հողատարածքը և 2813.62 հազ. դրամ սկզբնական արժեքով 119.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով «Դովեղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի բաժանման արդյունքում գրանցված տվյալները՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Դովեղ միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի փետրվարի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 34/0018 պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Դովեղ միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան