Գլխավոր տեղեկություն
Номер
N 929-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 13.06.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.06.2020
Дата вступления в силу
14.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 հունիսի 2020 թվականի N 929-Լ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերություններ:

Նախագծերի վերաբերյալ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`

1) 2-րդ հոդվածով առաջարկվող դրույթի վերնագիրը խմբագրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքում (այսուհետ` Օրենք) նման վերտառությամբ հոդված արդեն իսկ գոյություն ունի.

2) 2-րդ հոդվածով առաջարկվող 24.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը հանել և ներառել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շրջանառվող «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծում.

3) 2-րդ հոդվածով առաջարկվող 24.2-րդ հոդվածը հանել՝ միաժամանակ լրացում կատարելով Օրենքի 22-րդ հոդվածում: Մասնավորապես, առաջարկում ենք Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը «պայմաններով» բառից հետո լրացնել «օրենքով չարգելված այլ աղբյուրներից» բառերով:

2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածն անհրաժեշտ է հանել: Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները հաստատվելուց հետո, նշված պլաններից և իրավիճակից ելնելով՝ Կառավարությունը կսահմանի անհատական պաշտպանության միջոցների ցանկը, նվազագույն քանակը, ապահովման, բաշխման, թարմացման ու փոխարինման կարգը.

 2) 2-րդ հոդվածով նախատեսված դրույթն առաջարկում ենք հանել, քանի որ այդ հարաբերությունները կարգավորված են «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով: