Գլխավոր տեղեկություն
Номер
N 267-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.05.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 267-Ա

   

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Արևիկ Արտուշի Մաթևոսյանի կողմից «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով, Արմավիրի մարզում բնակվող հաշմանդամաներին, սոցիալապես անապահով անձանց և բազմազավակ ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված 14 արկղ նոր հագուստի և կոշիկների, 7 հատ քայլակի և հաշմանդամի սայլակի (313 կգ ընդհանուր քաշով, 2,450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 743 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

      

2020 թ. մայիսի 25

Երևան