ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց հուղարկավորության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում`
ա) նրանց ընտանիքներին տրվում է միանվագ օգնություն` մահացածի ամսական աշխատավարձի 12-ապատիկի չափով.
բ) նրանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և 25 հոդվածներով սահմանված կարգով նշանակվում է կենսաթոշակ` ամսական աշխատավարձի չափով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հոդված 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև 1999 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մահացած` սույն օրենքի 1 հոդվածում նշված պաշտոնատար անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.10.2001, ՀՕ-236 | 14.11.2001, ՀՕ-53 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|