Գլխավոր տեղեկություն
Номер
N 214-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.07.2020-25.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2020
Принят
Պարետ
Дата принятия
24.07.2020
Подписан
Պարետ
Дата подписания
24.07.2020
Дата вступления в силу
24.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի, 2020 թվական N 214-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Լենվել Գրիգորյան», Շիրակի մարզ, ք.Արթիկ, Անկախության 32, 30 (ՀՎՀՀ 57352435).

2) Ա/Ձ «Վարդան Աստոյան», Շիրակի մարզ, ք.Արթիկ, Անկախության 25 (ՀՎՀՀ 61707268).

3) Ա/Ձ «Վերժինե Իգիթյան», Շիրակի մարզ, ք.Արթիկ, Անկախության 34, 1 (ՀՎՀՀ 61716971).

4) «Տացու-96» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք.Արթիկ, Անկախության 18 (ՀՎՀՀ 06102141).

5) «Մուշ-Կոլ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք.Արթիկ, Շահումյան 1/3 (ՀՎՀՀ 05531447):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական: