Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի, 2020 թվական N 166-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 15-ի N 1597-Ա, N 1600-Ա, N 1611- Ա, N 1623-Ա, N 1631-Ա, N 1639-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 29- ին և 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արմենուհի Ղազանչյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Միկոյան 2/4․
2) «Ֆարմաստել» ՍՊԸ՝ ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Սաֆարյան 5/18․
3) «Լևոն-Պլազա» ՍՊԸ՝ ք. Երևան, Սաֆարյան 5/5․
4) «Ռաֆայել Աբելյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Միկոյան 21/1․
5) «Վարդանուշ Ղուկասյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Աբովյան 35-13․
6) «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 14 մասնաճյուղ՝ ք․ Երևան, Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց 123․
7) «Գրետա Շեկոյան» Ա/Ձ՝ ք․ Գյումրի համայնք, Ախուրյանի խճուղի 2ա․
8) «Մանուկյան Վարազդատ» Ա/Ձ՝ ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի 4ա․
9) «Ժանետա Գևորգյան» Ա/Ձ՝ ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի հրապարակ, 4շ․, 4 բացվածք․
10) «Մանուկ Իլոյան» Ա/Ձ՝ ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի հրապարակ 1/1․
11) «Կարինե Սարգսյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, 46/39շ․
12) «Վահե Եղյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Անդրանիկի փ. 45․
13) «Ռոզա Մկրտչյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Վարդանյան փ.
14) «Էլյանորա Մեժլումյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Վ. Սարգսյան 26/81․
15) «Աղավնի Կուրղինյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Մակարյան փ. 18շ․
16) «Լիանա Ղուկասյան» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Վ. Սարգսյան 20․
17) «Ադամյան Նարեկ» Ա/Ձ՝ ք․ Բյուրեղավան, Վ. Սարգսյան 26/77․
18) «Հեղինե Սեդրակյան» ֆիզիկական անձ՝ ք․ Բյուրեղավան, 25 շենքի դիմաց․
19) «Թռչնաքար» ՍՊԸ՝ ք․ Կապան, Երկաթուղայիններ.
20) Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին՝ ք. Երևան, Բաշինջաղյան 100:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին: