Գլխավոր տեղեկություն
Номер
N 907-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.2020
Дата вступления в силу
09.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2020 թվականի N 907-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը, 5-րդ կետն ու 6.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 35 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի մաս կազմող միահարկ մասնաշենքից 3540176 դրամ գնահատված արժեքով, 88.48 քառ. մետր չափագրված մակերեսով տարածքը (միահարկ մասնաշենքի մաս) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությանը (քաղ. Երևան, Արաբկիր, 29-րդ փողոց, 5/1) նոր ստեղծված հյուպատոսությանը հատկացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 109/0015 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության միջոցների հաշվին (համաձայնությամբ).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության (այսուհետ՝ դեսպանություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. դեսպանությունը պարտավոր է սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, հնգամսյա ժամկետում, անշարժ գույքի վերանորոգման, կահավորման և գույքի ձեռքբերման նպատակով կատարել 1.1 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,

բ. դեսպանությունը պարտավոր է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

գ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում դեսպանությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,

դ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում դեսպանությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,

ե. դեսպանության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

զ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման դեսպանության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 8

Երևան