ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 ապրիլի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 24-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությունը 2020 թվականի փետրվարի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (ՀՀ Տավուշի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթին մասնակցելու հայտ:
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի մարտի 9-ին կայացած դռնբաց նիստում «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարզեց.
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:
Ներկայացված բիզնես ծրագիրը, տեխնիկական հնարավորությունները, ֆինանսական կարողությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում են բավարար։
Սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
Հաշվի առնելով վերոնշյալը, 2020 թվականի ապրիլի 22-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության գնահատական |
Տիգրան Հակոբյան |
5 |
Վլադիմիր Օհանյան |
4 |
Կորյուն Առաքելյան |
7 |
Հայկ Քոթանյան |
4 |
Արմեն Մկրտչյան |
4 |
Ռոլանդ Շառոյան |
10 |
Դավիթ Ամալյան |
7 |
Ընդամենը` 41 |
Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 7-րդ մասի, 61-րդ հոդվածի 7-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հաշվի առնելով «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերության՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթին մասնակցելու 2020 թվականի փետրվարի 27-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի հաղթող:
2. «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Տավուշի մարզի տարածքում հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիա՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը գործողության ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |