Գլխավոր տեղեկություն
Номер
N 372
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2001-14.08.2001)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2001
Дата вступления в силу
30.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«30» ապրիլի 2001 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2001 թվականի N 372

 

2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն և «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել տնակային տնտեսություններում բնակվող` երկրաշարժից տուժած և առավել անապահով` էլեկտրացանցի բաժանորդների ցուցակները` դրանցում նշված բաժանորդներին 2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում պետական աջակցություն տրամադրելու համար:

2. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն») 05 ենթախմբի («Այլ սոցիալական ծրագրեր») «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» տողով նախատեսված Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար համապատասխանաբար 4.5 մլն դրամի և 115 մլն դրամի չափով պետական աջակցության հատկացումը «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ցուցակները Լոռու և Շիրակի մարզպետարաններից ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ձևակերպում է 9000-ական դրամի չափով վճարումներ` այդ ցուցակներում ընդգրկված բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի դիմաց, և 7-օրյա ժամկետում համապատասխան վճարման անդորրագրերը հանձնում է բաժանորդներին` մյուս անհրաժեշտ տվյալների հետ միասին նշելով նաև «Վճարված է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից» բառերը: Նշված անդորրագրերը բաժանորդներին հանձնելու փաստը հաստատվում է վճարման բաշխացուցակներում բաժանորդի, իսկ բաժանորդների բացակայության դեպքում` համապատասխան մարզպետարանների լիազոր ներկայացուցիչների ստորագրություններով.

 բ) նշված բաշխացուցակների պատճեններն ըստ մարզերի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(2-րդ կետը փոփ. 02.06.01 N 486)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված` սահմանված կարգով հաստատված բաշխացուցակներն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել փոխադարձ հաշվարկների մասին արձանագրություն` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքն ընկերության նկատմամբ և դրա մարման պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2001, N 1297 28.12.2001, N 372
14.08.2001, N 747 14.08.2001, N 372
02.06.2001, N 486 02.06.2001, N 372
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան