Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի, 2020 թվական N 174-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 3-5-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունը՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Անդրանիկ Ավետիսյան», ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա թաղամաս, Բաբաջանյան 18, 5 (ՀՎՀՀ 27940961).
2) Ա/Ձ «Մովսես Մկրտչյան», Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Երևանյան խճուղի 59, 1 (ՀՎՀՀ 75429495).
3) Ա/Ձ «Սևակ Ավետիսյան», Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 6/5, 14տաղ., 2հարկ (ՀՎՀՀ 74326983).
4) Ա/Ձ «Սումբատ Ղաջոյան», Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Բոշնաղյան 9 (ՀՎՀՀ 08408605).
5) Ա/Ձ «Արսեն Հայրապետյան», Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Հացառատ թաղամաս (ՀՎՀՀ 74321388).
6) Ա/Ձ «Ամալյա Գևորգյան», Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Զ.Անդրանիկի 1 (ՀՎՀՀ 74352362).
7) Ա/Ձ «Կարլեն Համբարձումյան», Գեղարքունիքի մարզ, Գավառ-Սևան մայրուղի (ՀՎՀՀ 74369974).
8) Ա/Ձ «Էդգար Գալոյան», Գեղարքունիքի մարզ, գ.Ծովազարդ, Գավառ-Սևան մայրուղու աջ հատված (ՀՎՀՀ 74317418):
9) «Ավետ-Մհեր» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Կամոյի 13/1 (ՀՎՀՀ 08208116).
10) «Մարտգազ» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Աբովյան 7 (ՀՎՀՀ 03551918).
11) Ա/Ձ «Արթուր Զիրոյան», Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Լեռնագործների 11 (ՀՎՀՀ 72917441).
12) Ա/Ձ «Աշոտ Նունեյան», Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Լեռնագործների 54 (ՀՎՀՀ 76110719).
13) Ա/Ձ «Ոսկան Երանոսյան», Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Երիտասարդության 11 (ՀՎՀՀ 74354032):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: