Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-32
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.03.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.03.14/4(102)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.02.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.03.2000
Дата вступления в силу
14.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 9-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները.

 

Հոդված 1. Օրենքի 4 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 8 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՄԻԱՎ-ով վարակված այն օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 մարտի 2000 թ.
ՀՕ-32