Գլխավոր տեղեկություն
Номер
N 793-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2020
Дата вступления в силу
24.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 793-Ա

 

«ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում 2020 թվականի մարտի 31-ին շնորհված Լոտ 1՝ «Գողթի ջրանցքի, Քասախի ոռոգման համակարգի ձախ և աջ ճյուղերի, Դվինի ջրանցքի, Արտաշատի ջրանցքի N 49-ի բաժանարարի, Ոսկեվազի մայր ջրանցքի, Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 2-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի և Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 3-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-1, Լոտ 2՝ «Մրգաշատի ջրանցքի վերջնամասի, Մարգարայի ջրանցքի, Ստորին Հրազդան ջրանցքի 2-րդ հերթի 5-րդ ճյուղի, Հացիկի 10-րդ բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի Ռ-4, Ռ-6, ՄՏ-3, ՄՏ-7 բաժանարարների վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-2 և Լոտ 3՝ «Սայաթ Նովա, Արբաթ և Շահ-արխ ջրանցքների, Արաքս-Ջրառատի պ/կ և Առատաշենի պ/կ հեռացնող ջրանցքների, Արեգի ջրանցքի վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-3 պայմանագրերի համաձայն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված գործունեություն՝ շինարարության իրականացում (հիդրոտեխնիկական)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան