Գլխավոր տեղեկություն
Номер
N 1116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
04.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 752-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» N 752-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «5.5» թիվը փոխարինել «5.0» թվով, «1.25» թիվը փոխարինել «0.94605» թվով, իսկ «N 5 հավելվածի» բառերից հետո լրացնել «, Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 0.5 հեկտար հողամասը (որից` 0.30395 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի (բազայի) շենքի կառուցման համար՝ համաձայն N 6 հավելվածի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշումը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1116-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21002 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1116-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 752-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_21003

Ներմուծեք նկարագրությունը_21004 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական: