ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 869-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 869-Ա որոշման |
ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի (այսուհետ՝ նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ՝ 14.12.2018 թ.-ին և 15.02.2019 թ.-ին:
Հանձնաժողովի եզրակացությունը կազմվել է նախագծի առանձին բաժինների վերաբերյալ՝ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի փորձաքննության դրական եզրակացության, «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի փորձաքննության դրական եզրակացության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության դրական եզրակացության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքների հիման վրա:
Նախագծի իրականացման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`
● ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ
● RAS Richtlinie for die Anlage von Strasen /Գերմանիա/
● RAA Richtlinie for die Anlage von Autobahnen /Գերմանիա/
● AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա:
II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել՝
1. «Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)», կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին,
2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիր (Վարկ թիվ 2729-ARM), կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին,
3. «ԲՖԳ-ի (L2561-ARM և L2729-ARM) ծրագիր 1 և 2-ի ծրագրի կառավարման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Հայաստանում, ըստ ծախսված ժամանակի 80% և միանվագ 20%» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը` կնքված 2012 թվականի մայիսի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Սաֆեջ Էս.Ա. և Էպտիսա» կազմակերպության միջև:
4. «ԲՖԳ-ի (L2561-ARM և L2729-ARM) ծրագիր 1 և 2-ի ծրագրի կառավարման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Հայաստանում, ըստ ծախսված ժամանակի 80% և միանվագ 20%» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի թիվ 9 համաձայնագիրը ` կնքված 2018 թվականի ապրիլին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սաֆեջ Էս.Ա. և Էպտիսա» կազմակերպության միջև:
Նախագծի վերաբերյալ տրվել են հետևյալ փորձաքննությունների եզրակացությունները՝
1. Նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացություն (05.11.2018թ-ի N17/ՓՊ-323Փ),
2. Նախագծված լուսավորության վերաբերյալ «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի դրական եզրակացություն (05.11.2018 թ.-ի NՓ-09/18),
3. ՀՀ բնապահպանության նախարարության ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացություն (14.02.2019թ-ի ԲՓ-06):
III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Ինժեներա-երկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով:
Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհի հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները և լաբորատոր փորձարկումներով` գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները:
Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է I տեխնիկական կարգը, հաշվարկային արագությունը 100 կմ/ժ:
Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV-11.05.02-99 նորմատիվի պահանջների համապատասխան: Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ:
Ճանապարհահատվածի լայնական կտրվածքի հիմնական պարամետրերն են՝
● Երթևեկելի գոտիների քանակը՝ 2
● Երթևեկելի շերտերի քանակը՝ 4
● Երթևեկելի մեկ շերտի լայնությունը՝ 3.6 մ
● Կողնակի լայնությունը՝ 3,75 մ
● Եզրային շերտի լայնությունները՝
բաժանիչ գոտու կողմից՝ 1,0 մ.
կողնակների կողմից՝ 2.60 մ.
● Բաժանիչ գոտու լայնությունը՝ 4.8 մ
● Հողային պաստառի լայնությունը՝ 26.7 մ
Հիմնական ճանապարհի պատվածքը բետոնից է:
Հիմնական ճանապարհի պատվածքի կառուցվածքն է՝
● Բետոնի հաստությունը ՝ 260 մմ
● Խճային հիմքի հաստությունը՝ 180 մմ
● Ավազակոպճային ենթահիմքի հաստությունը՝ 150 մմ
● Կոպճային բնական շերտի հաստությունը՝ 180 մմ
Երկրորդական ճանապարհների և իջատեղերի պատվածքը ասֆալտաբետոնից է:
Երկրորդական ճանապարհների և իջատեղերի պատվածքի կառուցվածքն է՝
● Մանրահատիկ ա/բ-ի հաստությունը՝ 40 մմ
● Խոշորահատիկ ա/բ-ի հաստությունը՝ 60 մմ
● Խճային հիմքի հաստությունը՝ 200 մմ
● Ավազի շերտի հաստությունը՝ 100 մմ:
Տրանսպորտային հանգույցներում, անցումային արագացման-դանդաղեցման գոտիներում, T-աձև հատումներում ճանապարհային պատվածքը երկշերտ ասֆալտաբետոն է:
Անցումային արագացման գոտու լայնությունը ընդունված է ճանապարհի հիմնական շերտին հավասար, ինչպես նշվում է նորմերում: Անցումային-արագացման գոտիները շարժման հիմնական շերտից առանձնացված են բաժանիչ շերտով:
Նախագծված է տրանսպորտային հանգույց Ագարակ-Ոսկեվազ հատման կետում (կմ31+967): Ուղեանցը նախագծված է 2x18մ սխեմայով և ունի 8մ գաբարիտ: Ուղեանցի ձախ կողմի թևը ապահովում է անվտանգ կապ բնակավայրերի և Երևան-Գյումրի մայրուղու միջև: Հանգույցի հատվածում նախատեսված է լուսավորության համակարգի կառուցում:
Անվտանգությունը բարելավելու նպատակով նախագծում նախատեսված է ճանապարհային նշանների տեղադրում:
Նախագծով նախատեսված է համապատասխան արհեստական կառույցների (ուղեանց, գյուղտեխնիկայի վերգետնյա և ստորգետնյա անցումներ, խողովակներ, ստորգետնյա անասնանցումներ) կառուցումը:
Նախագծով նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում:
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600- կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ.
● ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումները ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որն տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:
● ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որն տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:
● 2019 թվականի փետրվարի 15-ի նիստի ժամանակ «Արագածոտն» ՋՕԸ-ի ներկայացուցչի կողմից բարձրացվել է թվով 20 ջրատարների և նախագծված ճանապարհահատվածի հատումների բացակայության խնդիրը: Առաջարկվել է ևս մեկ անգամ աշխատանքային կարգով ուսումնասիրել նախագծում առկա լուծումները: «Արագածոտն» ՋՕԸ-ի ներկայացուցիչը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մասնագետները համատեղ ևս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրել են նախագիծը: Արդյունքում պարզվել է, որ նշված 20 ջրատարների հատումներից նախագծում ընդգրկված են թվով 17 հատումներ, իսկ 3 ջրատարի հատման լուծումները նախատեսված են հարակից կառուցվածքներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրատարների հատումների տեխնիկական լուծումները հանդիսանում են տիպային լուծումներ, որոշվեց աշխատանքային կարգով լուծել շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ:
● Նշված ճանապարհահատվածի ուղեգծին հարող տարածքներում հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխման աշխատանքները ներառված են նախագծային փաստաթղթերում, որոնք համաձայնեցված են սեփականատերերի հետ:
● Իրականացվել է աշխատանքային հանդիպում ՀՀ Արագածոտնի մարզպետարանում ազդակիր մարզպետարանի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Հիմք ընդունելով՝
ա) նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունը (05.11.2018 թ.-ի N17/ՓՊ-323Փ ),
բ) նախագծված լուսավորության վերաբերյալ «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի դրական եզրակացությունը (05.11.2018 թ.-ի NՓ-09/18),
գ) ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (14.02.2019 թ.-ի ԲՓ-06).
հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |