Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2020-27.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.06.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.06.2020
Дата вступления в силу
03.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2020 թվականի N 289-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող` 1,742,340,240 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 2-ի N 289-Ա որոշման

 

  «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։

Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, առանձին մոմավառության մատուռներ կառուցելու խիստ անհրաժեշտություն է առաջացել։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

1,742,340,240 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 863,101,616 դրամի չափով:

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 30,994,468 դրամի չափով:

- օդափոխության, օդորակման և ջեռուցման համակարգերի ներմուծում՝ 51,696,253 դրամ

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 15-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,852,000 դրամի չափով:

- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 62,000,000 դրամի չափով:

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,000,000 դրամի չափով:

6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 115,000,000 դրամի չափով:

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով:

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 17,781,360 դրամի չափով:

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,278,000 դրամի չափով:

- վերելակի ներմուծում՝ 7,400,000 դրամ

10. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 37,036,543 դրամի չափով:

11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:

12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 125,580,000 դրամի չափով:

- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ

13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,550,000 դրամի չափով:

14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ 107,350,000 դրամի չափով:

15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:

16. Կահույքի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 18-ից 2021 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,600,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ ՝ 863,101,616 դրամ առանց ԱԱՀ-ի

2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 30,994,468 դրամ առանց ԱԱՀ-ի

- օդափոխության, օդորակման և ջեռուցման համակարգերի ներմուծում՝ 51,696,253 դրամ

3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 18,852,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ

4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 62,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 35,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

6. Տեխնիկական կառույցի, այդ թվում՝ հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ՝ 115,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 17,781,360 դրամ առանց ԱԱՀ-ի

9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ՝ 4,278,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- վերելակի ներմուծում՝ 7,400,000 դրամ

10. Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ

11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝ 125,580,000 դրամ առանց ԱԱՀ-ի

- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ

13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 8,550,000 դրամ առանց ԱԱՀ-ի

14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ՝ 107,350,000 դրամ առանց ԱԱՀ-ի

15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

16. Կահույքի մատակարարում՝ 41,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան