Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-81
Տիպ
Օրենք
Тип
Հիմնական ակտ (01.08.2000-07.04.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.07.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.07.2000
Дата вступления в силу
01.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում`

1) ծրագրեր իրականացնող Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կամ մասնավոր կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) և ֆիզիկական անձանց կողմից`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,

բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքից և մաքսավճարից,

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից,

դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից.

2) Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտահարկից` ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով.

3) ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող արտադրող-իրացնողների կողմից մատակարարվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից.

4) ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են`

ա) շահութահարկից,

բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ պահվող հարկը պահելու պարտավորությունից,

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ վճարելուց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից.

5) ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատվում է ճանապարհային վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:

 

Հոդված 3. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ապրանքներ մատակարարած և ծառայություններ մատուցած (հատկացրած), այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից եկամուտներ ստացած ու այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց եկամուտներ վճարած անձինք ազատվում են սույն օրենքի 2 հոդվածով սահմանված գործարքների, գործառնությունների և եկամուտների համար հաշվարկված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չվճարված ցանկացած հարկից, մաքսատուրքից և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից, պարտադիր այլ վճարներից, ինչպես նաև դրանց հաշվարկումը և վճարումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մյուս իրավական ակտերը խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ վճարված գումարները չեն վերադարձվում:

 

Հոդված 4. Սույն օրենքը գործում է մինչև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համաձայնագրի գործողության դադարեցման օրը:

 

Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000թ.
ՀՕ-81

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2017, ՀՕ-278-Ն 01.01.2018, ՀՕ-81
27.02.2012, ՀՕ-26-Ն 07.04.2012, ՀՕ-81
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան