Գլխավոր տեղեկություն
Номер
N 796-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.06.2020-06.03.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.31/43(983) Հոդ.744
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2013
Дата вступления в силу
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.

2) 1-ին կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.

6) N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,

ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,

է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 5

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

 NN
ը/կ

Ծառայության անցկացման վայրի
(կազմակերպության) անվանումը

Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը

1

2

3

1.

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2.

«Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3.

«Հայկական Կարմիր Խաչ» ընկերություն
քաղ. Գյումրի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Վարդենիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Արարատի մարզ, գյուղ Նոր Խարբերդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

7.

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

8.

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

9.

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

10.

«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Սևան

ՀՀ առողջապահության նախարարություն

11.

«Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Աշտարակ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

12.

«Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Ապարան

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

13.

«ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Թալին

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

14.

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
գյուղ Արագածավան

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

15.

Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Բյուրական

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

16.

«Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
գյուղ Կարբի

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

17.

Ոսկեվազի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ոսկեվազ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

18.

Օշականի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Օշական

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

19.

Կոշի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Կոշ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

20.

«Արտաշատի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ
քաղ. Արտաշատ

ՀՀ Արարատի մարզպետարան

21.

«Արարատի քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ
քաղ. Արարատ

ՀՀ Արարատի մարզպետարան

22.

«Մաքուր Մասիս» ՓԲԸ
քաղ. Մասիս

ՀՀ Արարատի մարզպետարան

23.

Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ
քաղ. Վեդի

ՀՀ Արարատի մարզպետարան

24.

«Մասիս կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ
քաղ. Մասիս

ՀՀ Արարատի մարզպետարան

25.

Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինություն» ՀՄ
քաղ. Արմավիր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

26.

«Էջմիածնի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային ՀՄ
քաղ. Վաղարշապատ

ՀՀ Արմավիրի մարզպետարան

27.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Մեծամոր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

28.

«Գավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Գավառ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

29.

«Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

30.

«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Սևան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

31.

«Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Ճամբարակ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

32.

«Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Վարդենիս

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

33.

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Վարդենիս

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

34.

«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետարան

35.

«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ
քաղ. Ստեփանավան

ՀՀ Լոռու մարզպետարան

36.

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Ալավերդի

ՀՀ Լոռու մարզպետարան

37.

«Սպիտակի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ
քաղ. Սպիտակ

ՀՀ Լոռու մարզպետարան

38.

«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ
քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետարան

39.

«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ
քաղ. Հրազդան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

40.

«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Աբովյան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

41.

Եղվարդի «Բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ
քաղ. Եղվարդ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

42.

«Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ
քաղ. Չարենցավան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

43.

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

44.

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

45.

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

46.

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

47.

«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

48.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

49.

«Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկ
քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետարան

50.

«Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ
քաղ. Արթիկ

ՀՀ Շիրակի մարզպետարան

51.

Անիի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզպետարան

52.

«Անի կոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկ
քաղ. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզպետարան

53.

Ազատանի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ազատան

ՀՀ Շիրակի մարզպետարան

54.

Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ
գյուղ Ամասիա

ՀՀ Շիրակի մարզպետարան

55.

«Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
գյուղ Ախուրյան

ՀՀ Շիրակի մարզպետարան

56.

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

57.

«ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

58.

«Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Գորիս

ՀՀ Սյունիքի մարզպետարան

59.

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Սիսիան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

60.

«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ
քաղ. Քաջարան

ՀՀ Սյունիքի մարզպետարան

61.

«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Մեղրի

ՀՀ Սյունիքի մարզպետարան

62.

«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ
քաղ. Եղեգնաձոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

63.

«Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Վայք

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

64.

«Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ
քաղ. Ջերմուկ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

65.

«Գլաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ
գյուղ Գլաձոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

66.

«Արենի» ՀՈԱԿ
գյուղ Արենի

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

67.

«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ
քաղ. Իջևան

ՀՀ Տավուշի մարզպետարան

68.

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզպետարան

69.

«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ
քաղ. Բերդ

ՀՀ Տավուշի մարզպետարան

70.

«Նոյեմբերյանի համայնքային տնտեսությունն սպասարկող» հիմնարկ
քաղ. Նոյեմբերյան

ՀՀ Տավուշի մարզպետարան

71.

Այրումի համայնքապետարանի աշխատակազմ
քաղ. Այրում

ՀՀ Տավուշի մարզպետարան

72.

«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

73.

«Ավան-Կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

74.

«Արաբկիր-Կամար» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

75.

«Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

76.

«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

77.

«Շենգավիթ կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

78.

«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

79.

«Դավթաշեն կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

80.

«Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

81.

«Կանաչ բարձունք» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

82.

«Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

83.

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն, 26.01.17 N 42-Ն, 18.06.20 N 994-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

7) բանվոր:

(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան