Գլխավոր տեղեկություն
Номер
N 749-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2020
Дата вступления в силу
17.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 749-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

 Հավելված 

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 749-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների (այսուհետ՝ աշխատանքներ) կազմակերպման և իրականացման, ինչպես նաև շահառուներին (այսուհետ՝ շահառու) գումարի տրամադրման ընթացակարգերը։

2. Աշխատանքները ներառում են Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսված տարածքներում։

3. Աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում։

(3-րդ կետը լրաց. 27.05.20 N 838-Լ)

4. Աշխատանքների իրականացման պատասխանատու (այսուհետ՝ պատասխանատու) են սահմանվում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

5. Աշխատանքների իրականացման ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ գետերի ցանկը, համապատասխան համայնքը (այդ թվում՝ բնակավայրը), որի վարչական սահմաններում գտնվում է նախատեսված տարածքը, վերջինիս մակերեսը, ծառատնկման և ցանկապատման աշխատանքների ծավալը, ըստ քարտեզագրված տարածքի՝ աշխատանքների կազմակերպման պատասխանատու կազմակերպության տվյալները, սահմանվում է՝ համաձայն N 1 ձևի։

6. Ծառատնկման աշխատանքներն իրականացվում են N 1 ձևով սահմանված գետերի ափամերձ տարածքներում աճող տեղական տեսակի ուռենու կտրոնների հողի մեջ տնկման եղանակով։ Կտրոնները պետք է լինեն 25-40 սմ երկարությամբ, 0,5-2 սմ տրամագծով, ունենան առնվազն 4 աչքաբողբոջ: Կտրոնները հողի մեջ տնկվում են աճման ուղղությամբ, երկու երրորդով, այնպես որ 2 աչքաբողբոջ մնան հողից դուրս:

7. Ցանկապատման աշխատանքներն իրականացվում են ծառատնկված տարածքների ցանկապատման համար նախատեսված հատվածներում: Ցանկապատման համար անհրաժեշտ հենասյուները պետք է լինեն առանց կեղևի և շիվերի, 1.8 մետր երկարությամբ, ստորին մասը 0.7 մ երկարությամբ երեսապատված պաշտպանիչ շերտով, տեղադրված լինեն միմյանցից 3-4 մ հեռավորության վրա, հենասյուների համար նախատեսված փոսերը պետք է լինեն 0.35x0.35x0.5մ չափերի: Փշալարը պետք է լինի մեկ լարանի, ակոսավոր, ցինկապատ-ԿՑ1, նորմալ ճշտության, ГОСТ 285-69-ին համապատասխան, փշերի տրամագիծը 2 մմ(±0.2մմ), իսկ հիմնալարի տրամագիծը 2.8 մմ (±0.3մմ), հիմնալարը՝ թերմոմշակված ամրալարից, 1 գծմ-ի վրա փշերի քանակը՝ 10-ից ոչ պակաս: 1 կմ-ի վրա օգտագործվում է 6400 գծմ փշալար:

8. Աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվությունը ապահովվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, սույն կարգի 4-րդ կետում նշված հիմնադրամների, շահագրգիռ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների (համաձայնությամբ) մասնագետների կողմից՝ հասարակական հիմունքներով։

9. Աշխատանքների կազմակերպումը պատասխանատուների կողմից կարող է պատվիրակվել իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց՝ պայմանագրային հիմունքներով։

10. Աշխատանքների իրականացման նպատակով շահառուների ներգրավումն ապահովվում է պայմանագրային հիմունքներով։

11. Շահառուներն աշխատանքներին մասնակցելու նպատակով ներկայացնում են հայտ՝ համաձայն N 2 ձևի։

12. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք աշխատանքներին մասնակցելու նպատակով ներկայացնում են հայտ՝ համաձայն N 3 ձևի։

13. Հայտերը ներկայացվում են պատասխանատուին առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ N 1 ձևում նշված կապի, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետին համապատասխան պատասխանատուների պաշտոնական կայքէջերում նշված միջոցով։

14. Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 20-ը։

15. Հայտերի գնահատման փուլում առաջնահերթությունը տրվում է համաձայն N 1 ձևի սահմանված գետերին հարակից համայնքների բնակիչներին։

16. Շահառուի կողմից ներկայացված հայտը բավարարելու դեպքում 3-օրյա ժամկետում, հայտում նշված հետադարձ կապի միջոցներով, տեղեկացվում է աշխատանքների իրականացման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ։

17. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղական տեսակների ուռենու յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար շահառուների վարձատրությունը կազմում է 50 դրամ (ներառյալ հարկային պարտավորությունները) և իրականացվում է N 4 ձևով սահմանված տեխնոլոգիական քարտին համապատասխան:

18. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ցանկապատման աշխատանքների իրականացման համար շահառուների վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան:

19. Աշխատանքների ավարտից հետո վարձատրության գումարը շահառուներին վճարվում է ելնելով փաստացի կատարած աշխատանքների ծավալներից։ Վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

20. Պատասխանատուները, պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին զանգվածային լրատվամիջոցներով ծանուցում են հասարակությանը, և համապատասխան հայտարարությունը, այդ թվում՝ ըստ համայնքների կամ անտառտնտեսության մասնաճյուղերի հայտերի ներկայացման վայրը և կոնտակտային հեռախոսահամարը, ու սույն կարգի NN 1, 2, 3 և 4 ձևերով սահմանված տեղեկատվությունը հրապարակում պաշտոնական կայքէջերում։

21. Պատասխանատուները սույն կարգի 16-րդ կետով սահմանված տեղեկատվությունը 1-օրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան մարզպետարաններին՝ իրենց պաշտոնական կայքէջերում հրապարակելու նպատակով։

22. Աշխատանքների ավարտից հետո ձևավորված ափապաշտպան շերտի պահպանությունը՝ ըստ տարածքների իրականացվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։

23. Աշխատանքների ավարտից հետո պատասխանատուները հանձնման և ընդունման գործընթացն իրականացնում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

24. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծառատնկման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հունիսի 5-ը։

(24-րդ կետը փոփ. 27.05.20 N 838-Լ)

25. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ցանկապատման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հուլիսի 31-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների իրականացման ապահովման համար անհրաժեշտ տվյալների վերաբերյալ

(վերնագիրը խմբ. 27.05.20 N 838-Լ)

 

Հ/Հ

Գետի անվանումը

ՀՀ մարզի անվանումը

Համայնքի (բնակավայրի) և/կամ «Անտառ-տնտեսություն» մասնաճյուղի անվանումը

Տնկման ենթակա կտրոնների թիվ, հատ

Պատասխանատու կազմակերպության անվանումը,
փոստային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը

1.

Կալավան Գետիկ

Գեղարքունիք

Ճամբարակի

5000

«Հայանտառ» ՊՈԱԿ
ք. Երևան Արմենակյան 129,
Էլ. հասցե՝ info@hayantar.am,
հեռ.՝ +374 55-65-04-22

2.

Չանախչի

Լոռի

Դսեղի

500

3.

Շամլուղ
Լալվար Ջիլիզ
Լիլու

Ջիլիզայի

435000

4.

Աղստև Չիչխան

Վանաձորի

224000

5.

Տաշիր
Դորպատու
Նորաշեն
Չոմչա

Տաշիրի

120000

6.

Ծովինար
Ջրամբար
Դալար

Կոտայք

Հրազդանի

9000

7.

Չիչխան
Թորոս

Շիրակ

Գյումրու

10000

8.

Որոտան
Շաքի Շաղատ

Սյունիք

Սիսիանի

40000

9.

Խնձորուտ
Թթուջուր Տավուշ Հախում

Տավուշ

Արծվաբերդի

100000

10.

Վազաշեն Գանձաքար Խաչաղբյուր Սպիտակ ջուր

Իջևանի

10000

11.

Չայղանչի

Նոյեմբերյանի

435000

12.

Սանաղբյուր Սամսոնա Ախսիտար

Սևքարի

12000

13.

Կարճաղբյուր
Արգիճի
Մարտունի

Գեղարքունիք

Մադինա
Գեղհովիտ
Լճավան Կարճաղբյուր
Մաքենիս

299750

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ (համաձայնությամբ)
ք. Երևան Արշակունյաց 57/5
Էլ. հասցե ՝ info@armeniatree.org
Հեռ.՝ +374 10-44-74-01

14.

Գնիշիկաձոր
Եղեգիս
Քարագլուխ
Արատես

Վայոց ձոր

Արենի
Եղեգիս

299750

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (համաձայնությամբ)
ք. Երևան, Խանջյան 47/1
Էլ. հասցե՝ sona.kalantaryan@fpwc.org
Հեռ՝ +37410585884, 
 +37477110260,
 +37477009460:

(ձևը խմբ. 27.05.20 N 838-Լ)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Անունը, ազգանունը, հայրանունը

 

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

Բնակության վայրը (փաստացի բնակության հասցեն)

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Աշխատանքի տեսակը և քանակը

ծառատունկ՝ __________ հատ կտրոն

ցանկապատում ՝ ___________ կմ

Աշխատանքի իրականացման համար նախընտրելի մարզը, համայնքը (բնակավայրը)՝ համաձայն N 1 ձևի

 

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Կազմակերպության կամ Ա/Ձ անվանումը

 

Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը

 

Կազմակերպության ՀՎՀՀ-ն

 

Իրավաբանական հասցեն

 

Գործունեության հասցեն

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Աշխատանքի տեսակը և քանակը

ծառատունկ՝ ____________ հատ կտրոն

ցանկապատում ՝ ____________ կմ

Աշխատանքի իրականացման համար նախընտրելի մարզը, համայնքը (բնակավայրը)՝ համաձայն N 1 ձևի

 

 

Ձև N 4

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏ

 

ՈՒՌԵՆՈՒ ԿՏՐՈՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՆԿՄԱՆ

 

Նախատեսված աշխատանքների անվանումը

Չափի միավորը

Մեկ հատի արժեքը (հազ. դրամ)

Մեկ նորմայի չափը

Մեկ նորմայի արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

Ուռենու շվերի մթերում, կտրատում և կտրոնների կապում փնջերով

հատ

0.025

250.0

6.25

Ուռենու շվերի տնկում

հատ

0.025

250.0

6.25

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.05.20 N 838-Լ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2020, N 838-Լ 03.06.2020, N 749-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան