Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-59
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.06.2000-31.12.2000)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.05.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2000
Дата вступления в силу
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի մայիսի 17-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

 

«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

 

Գնահատված արժեքը
(դրամով)

Առաջին վճարի չափը
(գնահատված արժեքի տոկոսով)

Վճարման
ժամկետը
(տարիներով)
Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչև 500.000

100

-

-

500.001-1 000.000

50

1

2

1.000.001-1.500.000

40

2

3

1.500.001-2.000.000

35

3

4

2.000.001-3.000.000

30

4

5

3.000.001-4.000.000

25

5

6

4.000.001-5.000.000

25

6

7

5.000.001-6.000.000

25

7

8

6.000.001-7.000.000

20

8

9

7.000.001-8.000.000

20

9

10

8.000.001-9.000.000

20

10

11

9.000.001-10.000.000

20

11

12

10.000.001-11.000.000

20

12

13

11.000.001-12.000.000

20

13

14

12.000.001-13.000.000

20

14

15

13.000.001-14.000.000

20

15

16

14.000.001-15.000.000

20

16

17

15.000.001-16.000.000

20

17

18

16.000.001-18.000.000

20

18

19

18.000.001-20.000.000

20

19

20

20.000.001-ից ավելի

20

20

21

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի`

 

Վճարման ենթակա գումարը (դրամով)

Զեղչված գումարը (դրամով)

մինչև 1.000.000

Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը

1.000.000-2.000.000

100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը

2.000.001-4.000.000

240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը

4.000.001-6.000.000

560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը

6.000.001-8.000.000

960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը

8.000.001-10.000.000

1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը

10.000.001-12.000.000

2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը

12.000.001-14.000.000

2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը

14.000.001-16.000.000

3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը

16.000.001-18.000.000

5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը

18.000.001-20.000.000

6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը

20.000.001-ից ավելի

Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը

 

Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած և հերթական վճարումներ չկատարած սուբյեկտները կատարում են դրանք վերոհիշյալ սանդղակին համապատասխան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը` առանց կետանցի համար հաշվարկվող տուգանքների:

2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարում չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողած օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից:

Դատարանների վարույթում գտնվող տարաժամկետ հերթական վճարումներ չկատարելու հիմքով հարուցված քաղաքացիական հայցերը կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում` պատասխանողի հետ կնքվում է պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագիր` առանց վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքի:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 հունիսի 2000 թ.
ՀՕ-59