Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի, 2020 թվական N 89
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը:
Աղյուսակ 1. Սևան համայնքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Անվանում |
Կոդ |
Թույլատրված |
Կոդ |
Արգելված |
(A) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(B) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(C) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(D) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(E) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(F) |
- |
Ամբողջությամբ արգելվում է: | ||
(G) |
46.11 |
Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
46.12 |
Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող | |||
46.17 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող | |||
գործակալների գործունեություն |
||||
46.2 |
Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր | |||
46.3 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր | |||
46.46 |
Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր | |||
47.11 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում | |||
47.2 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.62 |
Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում՝ միայն թերթերի մասով | |||
47.73 |
Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում | |||
47.74 |
Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.76 |
Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում | |||
47.78.9 |
Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում՝ միայն գյուղատնտեսական նշանակության գործիքների և սարքավորանքի մասով | |||
47.81 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր | |||
կրպակներում և շուկաներում |
||||
47.9 |
Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս (ինտերնետով կամ փոստով) | |||
(H) |
Մեծամասամբ թույլատրվում է: |
49.31 |
Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն | |
(J) |
61 |
Հեռահաղորդակցություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
63 |
Տեղեկատվական ծառայությունների մատուցում | |||
(K) |
Ամբողջությամբ թույլատրվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով և անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները |
- | ||
(L) |
68.32.1 |
Համատիրությունների գործունեություն |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
(M) |
71.20.4 |
Սանիտարահամաճարակային |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
75 |
Անասնաբուժական գործունեություն | |||
(N) |
77.1 |
Ավտոմեքենաների վարձույթ և |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
77.31 |
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և | |||
82.30.2 |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի շուկաների մասով | |||
(O) |
Թույլատրված է: |
- | ||
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
||||
(P) |
- |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | ||
(Q) |
Ամբողջությամբ թույլատրվում է: |
- | ||
(R) |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |||
(S) |
94.91.2 |
Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ |
Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է իրականացնել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
94.92 |
Քաղաքական կազմակերպությունների գործունեություն՝ հավաքների ժամանակ պահպանելով 5 հոգուց ավելի անձանց համաժամանակյա ներկայության սահմանափակման կանոնը | |||
96.03 |
Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ | |||
(T) |
Թույլատրվում է: |
- | ||
(U) |
Ամբողջությամբ թույլատրվում է |
- |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին: