Գլխավոր տեղեկություն
Номер
N 1077-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (30.06.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2020
Дата вступления в силу
30.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1077-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ ու 468-րդ հոդվածների 1-ին մասերը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա հասցեում գտնվող՝ 945.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը և 49.6 քառ. մետր մակերեսով շարժական տնակը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա/1 հասցեում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանի՝ 123.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 65/009 և N 66/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան