Գլխավոր տեղեկություն
Номер
N 1672-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2020-24.02.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.16/3(943) Հոդ.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2013
Дата вступления в силу
26.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1672-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ոստիկանության շտաբի պետ

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ

 

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ  

 

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հասարակական միավորումների 5 ներկայացուցիչներ

(հավելվածը փոփ. 21.05.20 N 801-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կարգապահական հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.05.20 N 801-Ն)

2. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:

(2-րդ կետը փոփ. 21.05.20 N 801-Ն)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է հանձնաժողովի նախագահից և տասն անդամից:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում հասարակական միավորումներից ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ ոստիկանության կողմից զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է հայտարարություն: Հասարակական միավորումներից ստացված թեկնածությունները քննարկվում են ոստիկանությունում և հաստատվում ոստիկանության պետի հրամանով: Հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` ոստիկանության պետ) նորմատիվ հրամանով:

(5-րդ կետը փոփ. 31.03.16 N 324-Ն, 21.05.20 N 801-Ն)

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

2) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,

3) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը:

7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:

8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը և նրա անմիջական ղեկավարը ծանուցվում են հանձնաժողովի նիստից 3 օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստերի հետ կապված կազմակերպական աշխատանքներն իրականացվում են ոստիկանության լիազոր ստորաբաժանման կողմից: Ոստիկանության լիազոր ստորաբաժանումը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

12. Հանձնաժողովը քննության է առնում ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը` մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը: Այդ նպատակով ոստիկանության լիազոր ստորաբաժանումը նախապատրաստում է համապատասխան տեղեկանք հանձնաժողովի անդամների համար:

(12-րդ կետը փոփ. 21.05.20 N 801-Ն)

13. Հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ մեղադրական փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց բացատրությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից լրացուցիչ ներկայացված փաստական տվյալները:

14. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 43.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստական հանգամանքները պարզելուց հետո հանձնաժողովն ընդունում է օրենքի 43.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը: Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը միջնորդում է ոստիկանության պետին` ծառայողական քննության նյութերը նախաքննության մարմին ուղարկելու համար:

15. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի համար:

16. Հանձնաժողովի որոշման պատճենը կամ դրանից քաղվածքը եռօրյա ժամկետում ուղարկվում է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին: Եթե որոշումը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա ծառայողին ուղարկվում է որոշումից քաղվածք:

17. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով:

18. Յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքում տեղադրվում է հանձնաժողովի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

(հավելվածը փոփ. 31.03.16 N 324-Ն, 21.05.20 N 801-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2024, N 230-Ն 24.02.2024, N 1672-Ն
21.05.2020, N 801-Ն 28.05.2020, N 1672-Ն
31.03.2016, N 324-Ն 16.04.2016, N 1672-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան