Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-64
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (10.07.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.06.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.06.2000
Дата вступления в силу
10.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

 

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել իր տնօրինության տակ գտնվող պետական անտառային ֆոնդի հողերի համար (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը հաշվարկված և չվճարված հողի հարկից, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերից:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
23 հունիսի 2000 թ.
ՀՕ-64