Գլխավոր տեղեկություն
Номер
N 609-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2020
Дата вступления в силу
24.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2020 թվականի N 609-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 12-14-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 23-ի N 609-Ա որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Կարինե Սուջայան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Նարինե Գուլյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ

Թագուհի Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ

Կարեն Բիշարյան

- ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ (համաձայնությամբ)

Մարիանա Դանիելյան

- ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Նորայր Աբգարյան

- ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետի տեղակալ

Կարեն Բակոյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

Քրիստինե Գևորգյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և դատական ներկայացուցչության բաժնի պետ

Կարեն Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

Արտաշես Առաքելյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

Ռուզաննա Ղլեչյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

Հայկ Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ

Կարինե Կույումջյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

Անի Խաչատրյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու (համաձայնությամբ)

Արմինե Ներսիսյան

- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության բաժնի պետ (համաձայնությամբ)

Թամարա Հովնանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի գործավար (աշխատանքային խմբի քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան