Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-58
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (15.06.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.06.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2000
Дата вступления в силу
15.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում «297,189.6 մլն դրամ» բառակապակցությունը փոխարինել «310,988.5 մլն դրամ» բառակապակցությամբ, իսկ «գ» ենթակետում «50,682.9 մլն դրամ» բառակապակցությունը` «64,481.8 մլն դրամ» բառակապակցությամբ:

 

Հոդված 2. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեն`

 

հազար դրամ

1. Եկամուտների գծով` 202,097,490.0
2. Ծախսերի գծով` ընդամենը`
այդ թվում`
266,579,278.0
- պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին
իրականացվող ծախսերի գծով
14,715.283.0
- այլ ծախսերի գծով 251,863,995.0
3. Դեֆիցիտը` 64,481,788.0

 

Հոդված 3. Օրենքի 3 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները`

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների անվանումները

Գումարը
(հազար դրամ)
Ընդամենը` 64,481,788.0
այդ թվում`  
Ա. Ներքին աղբյուրներ`
ընդամենը՝
16,607,883.0
այդ թվում՝  
1. Պետական արժեթղթեր 2,000,000.0
2. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցներ 14,715,283.0
3. Այլ ներքին աղբյուրներ (107,400.0)
Բ. Արտաքին աղբյուրներ՝
ընդամենը՝
47,873,905.0
այդ թվում՝  
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ 45,883,919.0
որից`
ա) վարկերի ստացում 52,730,171.0
բ) վարկեր մարում (6,846,252.0)
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ (2,922,074.0)
որից`  
ա) վարկերի ստացում 7,504,840.0
բ) վարկերի մարում (10,426,914.0)
3. Այլ արտաքին աղբյուրներ 4,912,060.0
որից՝  
վարկերի ստացում 4,912,060.0

Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի`

1) առաջին պարբերությունը «հատկացումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների» բառերով,

2) աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ» տողում «252,780,438.8» թիվը փոխարինել «251,863,995.0» թվով.

բ) «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» տողում «29,908,853.7» թիվը փոխարինել «29,078,824.1» թվով.

գ) «Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն» տողում «19,746,590.4» թիվը փոխարինել «18,916,560.8» թվով.

դ) «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» տողում «20,311,391.5» թիվը փոխարինել «19,883,637.5» թվով.

ե) «Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր» տողում «3,006,639.3» թիվը փոխարինել «2,578,885.3» թվով.

զ) «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» տողում «8,129,249.7» թիվը փոխարինել «8,386,332.5» թվով.

է) «Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն» տողում «220,000.0» թիվը փոխարինել «557,723.0» թվով.

ը) «Ջրամատակարարում և կոյուղու համակարգերի շահագործում» տողում «2,612,650.0» թիվը փոխարինել «2,532,009.8» թվով.

թ) «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» տողում «21,079,032.5» թիվը փոխարինել «21,023,212.5» թվով.

ժ) «Հողերի բարելավման աշխատանքներ» տողում «9,439,997.3» թիվը փոխարինել «9,384,177.3» թվով.

ժա) «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» տողում «264,633.7» թիվը փոխարինել «314,633.7» թվով.

ժբ) «Վերամշակող արդյունաբերություն» տողից առաջ ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`

«Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն 50,000.0».

ժգ) «ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ» տողում «3,895,315.4» թիվը փոխարինել «3,882,392.4» թվով.

ժդ) «Ճանապարհային տնտեսություն» տողում «2,426,823.3» թիվը փոխարինել «2,413,900.3» թվով.

ժե) «ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ» տողում «49,547,311.5» թիվը փոխարինել «49,650,311.5» թվով.

ժզ) «ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ» խմբի «Այլ ծրագրեր» տողում «26,242,657.0» թիվը փոխարինել «26,345,657.0» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի աղյուսակում`

ա) «ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ» տողում «252,780,438.8» թիվը փոխարինել «251,863,995.0» թվով.

բ) «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ» տողում «187,121,272.0» թիվը փոխարինել «186,801,655.2» թվով.

գ) «ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ» տողում «41,442,650.2» թիվը փոխարինել «41,716,373.2» թվով.

դ) «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ» տողում «8,643,685.4» թիվը փոխարինել «8,917,408.4» թվով.

ե) «- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» տողում «2,471,835.2» թիվը փոխարինել «2,745,558.2» թվով.

զ) «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ» տողում «102,542,731.3» թիվը փոխարինել «101,949,391.5» թվով.

է) «Այլ ծախսեր» տողում «92,734,668.8» թիվը փոխարինել «92,141,329.0» թվով.

ը) «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողում «92,015,076.5» թիվը փոխարինել «91,421,736.7» թվով.

թ) «ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ» տողում «48,063,435.7» թիվը փոխարինել «47,466,608.7» թվով.

ժ) «ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ» տողում «45,072,435.7» թիվը փոխարինել «44,475,608.7» թվով.

ժա) «ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ» տողում «38,900,618.0» թիվը փոխարինել «38,926,325.0» թվով.

ժբ) «ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ» տողում «1,960,468.0» թիվը փոխարինել «2,067,627,8» թվով.

ժգ) «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ» տողից առաջ ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`

«ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ-50,000.0».

ժդ) «ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ» տողում «4,052,171.0» թիվը փոխարինել «3,272,477.2» թվով.

ժե) «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» տողում «3,774,482.1» թիվը փոխարինել «2,994,788.3» թվով:

 

Հոդված 6. Օրենքի 9 հոդվածի`

ա) «բ» կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում կիրառվող հողի հարկի և գույքահարկի գումարներն իրավաբանական անձանց գծով ընդունվում են ըստ վերջիններիս կողմից հարկային մարմիններին ներկայացված հողի հարկի 1999 թվականի տարեկան հաշվարկների, ինչպես նաև գույքահարկի 1999 թվականի ինն ամսվա հաշվարկների հիման վրա 1999 թվականի ամբողջ տարվա համար կանխատեսված տվյալների:».

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «ե» և «զ» կետերով.

«ե) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

զ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ցանկը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն:»:

 

Հոդված 7. Օրենքի 12 հոդվածի «ա» կետը «7 հոդվածով» բառերից հետո լրացնել «և 9 հոդվածի» «զ» կետով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 13 հոդվածից հանել «, և որ 2000 թվականին այդ միջոցների օգտագործման չափը և ուղղությունները կսահմանվեն օրենքով լրացուցիչ» բառերը:

 

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14 հոդվածի «գ» կետը և այդ կապակցությամբ «դ» և «ե» կետերը համարել համապատասխանաբար «գ» և «դ» կետեր:

 

Հոդված 10. Օրենքի 18 հոդվածում «NN 1-3 հավելվածները» բառերը փոխարինել «NN 1-5 հավելվածները» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` սույն օրենքի հավելվածի համաձայն:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 հունիսի 2000 թ.
ՀՕ-58

* Ծանոթություն - հավելվածները չեն բերվում: