Գլխավոր տեղեկություն
Номер
N 769-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 21.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2020
Дата вступления в силу
22.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2020 թվականի N 769-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

2) 3-րդ կետը, 3-րդ կետի 1-ին ենթակետը և 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության» բառերով.

3) 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 19

Երևան