Գլխավոր տեղեկություն
Номер
N 757-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2020
Дата вступления в силу
19.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 757-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 22-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 757-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը(դրամ)

1.

3209

Ներկեր և լաքեր (ներառյալ էմալներ և մաստիկաներ) հիմնված սինթետիկ պոլիմերների կամ քիմիական փոփոխված բնական պոլիմերների վրա, ցրված կամ լուծված ջրային միջավայրում _ _ _ այլ

կգ

620

2 035 800

2.

3917

Խողովակներ, կցորդներ, ռետինե խողովակներ և դրանց կցամասեր (օրինակ՝ միացումներ, ծունկեր, եզրեր (ֆլանեցներ) պլաստիկից

կգ

8790

76 968 000

3.

7019

Ապակե մանրաթելեր (ներառյալ ստեկլովատեր) և դրանցից պատրաստված իրեր (օրինակ՝ մանվածքներ, գործվածքներ); ժապավեններ, մանվածքներ և օպտիկամանրաթելեր_ _ այլ _ _ _ այլ

կգ

33

1 429 200

4.

7308

Մետաղական կառուցվածքներ սև մետաղներից (բացառությամբ հավաքովի շինարարական կառույցների 9406 ապրանքային խմբի) և դրանց մասերը (օրինակ կամուրջները և դրանց հատվածները, դարպասի դռներ, աշտարակներ, ճաղավոր կայմեր, տանիքի ծածկեր, շինարարական դետալներ, դռներ և պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտավարագույրներ, ճաղաշարեր, հենարաններ և սյուներ)։ թիթեղներ, ձողեր, անկյունակներ, պրոֆիլներ, խողովակներ և այլ նմանատիպ արտադրանքներ սև մետաղներից պատրաստված նախատեսված մետաղական կառուցվածքներում օգտագործման համար_ _ _ դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ և շեմեր դռների համար

կգ

7890

62 976 600

5.

9026

Գազերի կամ հեղուկների ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ ծախսի վերահսկման սարքավորումներ և գործիքներ (օրինակ՝ ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացառությամբ 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային խմբերի գործիքների և սարքավորումների; ճնշման չափման կամ վերահսկման համար; էլեկտրոնային _ _ _ այլ

հատ

8

4 238 400

6.

9027

Ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար գործիքներ և սարքավորումներ (օրինակ՝ բևեռաչափեր, ռեֆռակտոմետրեր, սպեկտոմետրեր, գազի կամ ծխի անալիզատորներ); մածուցիկության, ծակոտկենության, ընդլայնման, մակերեսային լարվածության կամ նմանատիպ չափման և վերահսկման գործիքներ և սարքավորումներ; ջերմության, ձայնի կամ լույսի քանակի չափող կամ վերահսկող գործիքներ և սարքավորումներ (ներառյալ էքսպոնոմետրեր); միկրոտոմեր_ _ գազի և ծխի անալիզատորներ _ _ _ էլեկտրական

հատ

3

13 855 800

Ընդամենը

161 503 800

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան