Գլխավոր տեղեկություն
Номер
N 765-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2020
Дата вступления в силу
20.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 765-Ա

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվներ հետևյալ բաժինների համար՝

1) հարկադիր կատարման օպերատիվ.

2) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն.

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք.

4) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն.

5) Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն.

6) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ.

7) Երևան քաղաքի Շենգավիթ.

8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա.

9) ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի.

10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են նույն կետում նշված ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. մայիսի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան