ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1219-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.06.20 N 993-Ն)
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 18.06.20 N 993-Ն)
1. Հաստատել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.06.20 N 993-Ն)
2. Ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:
(2-րդ կետը փոփ. 18.06.20 N 993-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 18.06.20 N 993-Ն)
NN |
Հրազենի անվանումը |
Պահեստամասերի անվանումները |
Սարքավորումների անվանումները |
Օժանդակ միջոցների անվանումները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Մակարովի ատրճանակ |
բռնակ |
փամփշտատուփ |
կաշվե պատյան |
2. |
Ստեչկինի ավտոմատ գնդացիր (ՍԱԳ) |
բռնակ |
փամփշտատուփ |
կաշվե պատյան |
3. |
Կալաշնիկովի ինքնաձիգ |
բռնակի միացնող պտուտակ |
կաշվե փոկ |
ուսագոտի |
4. |
Դիպուկահար հրացան |
բռնակի միացնող պտուտակ |
կաշվե փոկ |
պահեստատուփի պայուսակ |
5. |
7.62 մմ, 5,45 մմ տրամաչափի` Կալաշնիկովի ձեռքի գնդացիր (ԿՁԳ) |
խզակոթ (միայն ԿՁԳ-ի համար) |
պիտույքների պահատուփ |
ամրագոտի |
6. |
Ձեռքի հակատանկային նռնականետ |
զարկան |
աչքի դիտախողովակ |
ամրագոտի` պատյանով |
(հավելվածը խմբ. 18.06.20 N 993-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2020, N 993-Ն | 21.06.2020, N 1219-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|